Details on International Scholarships are available at http://registrar.aua.am/forms/

Tuition Assistance applications and detailed information can be found on the AUA website.

 

Ըստ ուսումնական առաջադիմության տրամադրվող կրթաթոշակ

Կրթաթոշակները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող արժանի ուսանողներին: Անհատների կողմից նվիրաբերվող կրթաթոշակները շնորհվում են ըստ նվիրատուի կողմից սահմանված չափանիշների: Հետևաբար՝ որոշ կրթաթոշակներ կարող են շնորհվել չափանիշներին համապատասխանող որևէ ուսանողի, մինչ այլ կրթաթոշակներ կարող են տրամադրվել միայն Հայաստանի քաղաքացիներին կամ որոշակի մասնագիտություններ սովորող ուսանողների: Ուսանողները կրթաթոշակի համար դիմումաձև չեն ներկայացնում. կրթաթոշակ ստացողներն ընտրվում են, այնուհետև տեղեկացվում այդ մասին:

Արտասահմանցի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակների մանրամասները ներկայացված են ՀԱՀ-ի կայքում http://registrar.aua.am/forms/:

Ուսման վարձին ուղղված աջակցության դիմումաձևը, ինչպես նաև այդ մասին մանրամասն տեղեկություններ կարող եք կարդալ ՀԱՀ-ի կայքում http://registrar.aua.am/forms/: